Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ ֆիլմեր, որոնք առաջարկում ենք վերանայել այսօր
1930 թ-ի հուլիսի 4-ը հավերժ դաջվել է հայկական կինոյի պատմության մեջ, քանի որ հենց այսօր է լույս աշխարհ եկել նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը, կամ՝ ժողովրդի սիրելի Ֆրունզիկը, որն այսօր կդառնար 90 տարեկան:
Մեծանուն հայը ծնվել է Գյումրիում՝ մշեցի հոր եւ վանեցի մոր ընտանիքում: Սովորել է տեղի նկարչական եւ երաժշտական դպրոցներում, պատանի տարիքում կատարել է թատերական աշխարհում իր առաջին քայլերը՝ ավելի ուշ ուսումը շարունակելով Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1956-ից էլ արդեն աշխատում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Մհեր Մկրտչյան անունը լայն ծանոթ է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի ֆիլմասերներին. դերասանը նկարահանվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազային ճանաչում վայելող կինոնկարներում:
Այսօր՝ դերասանի ծննդյան օրվա առթիվ, առանձնացրել ենք նրա մասնակցությամբ ֆիլմեր, որոնք կհետաքրքրեն տարբեր սերունդների ներկայացուցիչներին:
«Կտոր մը երկինք»
«Միմինո»
«Նահապետ»
«Եռանկյունի»
«Խաթաբալա»
«01-99»
«Կովկասի գերուհին»
«Մենք ենք մեր սարերը»
«Խոշոր շահում»
«Մեր մանկության տանգոն»
«Հին օրերի երգը»
«Հայրիկ»
«Տղամարդիկ»