Ինչ ընդհանրություն կա Մեգան Մարքլի և Ադոլֆ Հիտլերի միջև․ արքայազնի կնոջը համեմատել են բռնապետի հետ
Գրող Լեդի Սին, որը նոր գիրք է թողարկել Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի մասին, Սասեքսի դքսուհու մասին ցնցող հայտարարություն է տարածել: Ինչպես գրում է Daily Star-ը, նա FUBAR ռադիոկայանի եթերում Մարքլին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։
Կինը հաղորդավարներ Ջոաննա Չիմոնիդեսին եւ Սթիվեն Լենգին պատմել է իր նոր՝ «Մեգան եւ Հարրի. իրական պատմություն» գրքի մասին: Նա դատապարտել է թագավորական ընտանիքից առանձնանալու եւ ԱՄՆ տեղափոխվելու որոշումը։
«Ես չեմ կասկածում, որ իրենք իրենց ասում են, որ ճիշտ են վարվել, սակայն պետք է նաեւ հասկանան՝ պատմությունը լի է մարդկանցով, որոնք մտածում են, որ նրանք բարի գործ են անում։ Ես պետք է հիշատակեմ Ադոլֆ Հիտլերին, թեեւ նրանց չեմ տեղավորում նույն ճամբարում», - հայտարարել է գրողը։
Այսքանով նա չի սահմանափակվել եւ շարունակել է․
«Դա չի փոխում այն փաստը, որ Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ օգուտ է բերում աշխարհին։ Մաո Ցզեդունը, որը նույնպես սպանել է միլիոնավոր մարդկանց, կարծում էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է»:
Լեդի Սին հայտարարել է, որ Մեգանը «հենց սկզբից նյարդայնացնող էր»:
Գրողի սկանդալային արտահայտության մասշտաբները դեռ պետք է գնահատել։ Մինչ այդ կենսագրագետին քննադատել էին հայտնի զույգի մասին գիրք գրելու համար, քանզի նա նույնիսկ անձամբ չի շփվել նրանց հետ։ Կինը հայտարարել է, որ դա իր համոզմունքն է. «Ավելի լավ է չխոսել ներգրավված անձանց հետ, քանի որ նրանք միայն կփորձեն իրենց լավագույն լույսի ներքո ներկայացնել»: