Ռուսաստանում Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտել
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունները, որոնք հաստատվել են քաղաքացիների կողմից համառուսաստանյան քվեարկության ընթացքում, պաշտոնապես ուժի մեջ են մտնում հուլիսի 4-ից: Համապատասխան հրամանագիրը ուրբաթ ստորագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիմնական օրենքում մի շարք փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ, որոնք փաստաթուղթը ավելի համահունչ կդարձնեն ժամանակակից իրողություններին եւ կամրապնդեն ձեռք բերված արդյունքները, Պուտինը խոսել էր 2020 թվականի հունվարին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում: Նախագահը նաեւ մի քանի անգամ շեշտել էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվեն քաղաքացիների կողմից համապետական քվեարկությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սահմանադրության փոփոխությունները քննարկել էին հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որը վերլուծել էր հարյուրավոր առաջարկներ: Եզրափակիչ ընթերցմամբ «Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը Պետական դումայի կողմից ընդունվեց մարտի 11-ին, նույն օրը հաստատվեց Դաշնության Խորհրդի կողմից, այնուհետեւ փաստաթուղթն աջակցություն ստացավ Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտների օրենսդրական ժողովների կողմից: Այս վերանայման արդյունքում մարտի 14-ին Դաշնության խորհուրդը որոշում ընդունեց եւ այն ուղարկեց նախագահին:
Հիմնական օրենքում ընդհանուր 206 փոփոխություն է կատարվել: Դրանք այդ թվում նաեւ մի շարք սոցիալական երաշխիքներ են ամրապնդում սահմանադրական մակարդակում, ընդլայնում են խորհրդարանի լիազորությունները, բարձրաստիճան պաշտոնյաների համար մի շարք սահմանափակումներ են ներդնում, սահմանում են Ռուսաստանի Սահմանադրության գերակայությունը միջազգային իրավունքի պահանջների նկատմամբ, ամրապնդում են Պետական խորհրդի դերը եւ կարգավիճակը, ինչպես նաեւ նախատեսում են ոչ ավել, քան երկու նախագահական ժամկետ՝ ճշգրտումով, որ փոփոխության՝ ուժի մեջ մտնելուց հետո պետության գործող ղեկավարը կկարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունն անցկացվել էր հունիսի 25-ից հուլիսի 1-ը, վերջին օրը հիմնականն էր դարձել: Մի քանի օրվա ընթացքում քվեարկությունը կազմակերպվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։