Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում զգացվում է նրա շունչն ու ներկայությունը (լուսանկարներ)
Գյումրու Վարպետաց փողոցի հենց սկզբում է գտնվում Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը:
Այստեղ ամեն բան պահպանվել է այնպես, ինչպես բանաստեղծի կենդանության օրոք էր: Թերևս դա է պատճառը, որ առավել շատ է զգացվում գրողի ներկայությունն ու շունչը:
Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, փայտե մանկական օրորոցը, մեծ բանաստեղծի աշխատասենյակը աննկարագրելի տպավորություն են թողնում:
Ուզում ես նստել ասեղնագործված սփռոցով սեղանի շուրջ ու սպասել վարպետի վերադարձին, ուզում ես հավաքել գյումրեցի կանանց և լավաշ թխել Իսահակյանների թոնրատանը:
Այստեղ է գտնվում մեծ գրողի 2 մ բարձրությամբ դիմաքանդակը: Մի ամբողջ սրահ է տրամադրված Իսահակյանի ձեռագրերին, լուսանկարներին, գրքերին ու նամակներին:
Գայանե Շահինյան