28-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ
Անուշ Թորանյանն ընտրվել է հուլիսի 3-ին Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ՝ հանրային կյանքի քաղաքացիների մասնակցության եւ հանրային դեբատների հարցերով։ Այս մասին հայտնում է Nouvelles D'Armenie-ն։
Նա ծագումով առաջին հայն է, որը նման բարձր պատասխանատվություն ենթադրող պաշտոն է ստանձնել Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Նշենք, որ նա Փարիզի քաղաքապետի վերջին ընտրություններում գլխավորում էր Անն Իդալգոյի ցուցակը՝ 15-րդ վարչական շրջանից։
Անուշ Թորանյանը ծնվել է 1991 թվականին։