32–ամյա վարորդը «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. ամուսինը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող 2 հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են: Վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:
Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: