«Բարսելոնայի» պաշտպանը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից
Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք է ստացել թիմի վերջին մարզման ընթացքում, տեղեկացնում է Sport.es-ը:
26-ամյա պաշտպանը ձախ ծնկի վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 5 շաբաթների ընթացքում:
Վերջնական հետազոտությունից հետո «Բարսելոնայի» բժշկական շտաբը, հնարավոր է, որոշի վիրահատության ենթարկել ֆրանսիացի պաշտպանին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սամուել Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման: