Հայտնի հեռուստահաղորդավարը հայտնել է մեկ ամսական դստեր անհետացման մասին
Կանադական TSN մարզական պարբերականի լրագրող Դեն Օ'Տուլը հայտնել է մեկ ամսական դստեր՝ Օքլենդի անհետացման մասին: Հեռուստահաղորդավարը բազմազավակ հայր է, նույնիսկ չի պատկերացնում, թե ով կարող էր նման հանցագործության դիմել։ Նա խնդրել է հետեւորդներին իրեն ավելորդ հարցեր չտալ եւ տեղի ունեցածի համար չմեղադրել իր շրջապատի մարդկանց։
«Իմ փոքրիկ Օքլենդ։ Աղոթում եմ, որ նա, ով քեզ ինձնից տարել է պաշտպանի քեզ։ Հուսով եմ, որ դու կվերադառնաս իմ գիրկը: Ես սիրում եմ քեզ։ Չեմ համբերում, թե երբ կկարողանամ նորից գրկել քեզ։ Իմ սիրտը կոտրված է։ Ես կոտրված եմ։ Որպեսզի պարզ լինի՝ Օքլենդը ողջ է, մենք այդպես ենք մտածում։ Բայց հաստատ չգիտենք», - պատմել է նա անձնական բլոգում՝ անվտանգության նկատառումներից ելնելով անջատելով մեկնաբանությունները։
Որոշ ժամանակ անց բազմազավակ հայրը հայտնել է, որ իր ժառանգորդը գտնվել է։ Երեխայի կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում։ Լրագրողը նշել է, որ երեխային ինչ-ինչ պատճառներով տեսնել հիմա չի կարող։ Տեղի ունեցածի հետ կապված այլ մանրամասներ կանադացի աստղը չի բացահայտել։