Հոլանդը փոխել է «Բորուսիայում» իր խաղաշապիկի համարը
Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հաջորդ մրցաշրջանից ակումբում հանդես կգա 9 համարի խաղաշապիկով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բորուսիայի» պաշտպան Դակ-Ակսել Զագադուն 2 համարի փոխարեն ընտրել է 5 համարը, իսկ Մատեու Մորեյն ընտրել է 2 համարը՝ 22-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 15 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: