Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել: Առաջիկա օրերին ակնկալվում են վերադասավորումներ կառավարությունում, հաղորդում է AP-ը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մակրոնը մտադիր է նոր էջ բացել մինչեւ իր ժամկետի ավարտը եւ կենտրոնանալ ֆրանսիական տնտեսության վերականգնման վրա, որը տուժել է կորոնավիրուսի պատճառով:
Վերադասավորումները տեղի են ունենում տեղական ընտրություններին «կանաչների» հաղթանակից հետո: