«Յուվենտուսն» այս մրցաշրջանում կունենա ռեկորդային եկամուտ
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանը կավարտի ռեկորդային եկամուտով, հաղորդում է gazetta.it-ը։
Ռեկորդային ցուցանիշն ապահովել է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի վաճառքը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային», որը վճարել է 60 միլիոն եվրո։ Դա ամենաթանկ վաճառքն է Անդրեա Անյելիի ղեկավարման շրջանում։
«Յուվենտուսի» ընդհանուր եկամուտը կկազմի 160 միլիոն եվրո, իսկ շահույթը 47 միլիոն եվրո։ Դա երկրորդ լավագույն ցուցանիշն է գործող նախագահի օրոք։