Թուրքիայում սկսվել է Ջամալ Խաշոգջիի սպանության գործով դատավարությունը
Թուրքիայում սկսվել է Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով դատավարությունը: Նա սպանվել էր 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Թուրքական դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի երկու նախկին օգնականների նկատմամբ, հաղորդում է AP-ը:
Սաուդյան Արաբիան մերժել է կասկածյալներին արտահանձնելու մասին Թուրքիայի պահանջը:
Թուրքական դատախազությունը արքայազնի երկու նախկին խորհրդականներին՝ Սաուդ ալ-Կախտանիին եւ Ահմեդ ալ-Ասիրիին մեղադրել է «կանխամտածված սպանության» մեջ:
Թուրքիայի պաշտոնական անձինք պնդում են, որ Խաշոգջիին սպանել են, ապա անդամահատել սղոցով:
Խաշոգջին իր հոդվածներում բազմիցս քննադատում էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին:
Էր Ռիադի դատարանը 5 մարդու մահապատժի է դատապարտել, եւս 3 մարդ մեղավոր է ճանաչվել հանցանքը թաքցնելու մեջ եւ դատապարտվել 24 տարվա ազատազրկման:
Ռամադանի ամսվա ժամանակ Խաշոգջիի որդին հայտարարել է, որ իր ընտանիքը ներել է մարդասպաններին: