Հայաստանի քաղաքական ու ռազմական անվտանգությունը մինչ օրս պահվել է Հայաստան-ՀԱՊԿ համագործացկության շնորհիվ
Չի կարելի համադրել ԵՄ անդամակցումը ՄՄ-ի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով' բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր պատկերացումներ ունեն Հայաստանի քաղաքական ճակատագրի վերաբերյալ, մի պահ դուրս գան այն իրականությունից, թե Հայաստանը պետք է լինի ԵՄ անդամ:
Հայաստանի քաղաքական ու ռազմական անվտանգությունը մինչ օրս պահվել է Հայաստան -ՀԱՊԿ համագործացկության շնորհիվ, սակայն երկրորդ խոշոր ուղղությունը դա ԵՄ համագործակցությունն է:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով' Հայաստանն, երկու ուղղություններով էլ կարողացել է պահպանել իր անվտանգությունը: Հայաստանը չի խախտում ոչ մի բալանս ԵՄ-ի հետ, մինչդեռ ՄՄ-ին անդամակցելով խախտում է այդ բալանսը: ԵՄ հանձնաժողովն ըստ Ստյոպա Սաֆարյանի' մի փոքր սպառնալիք է դրել ու չի պատրաստվում Հայաստանին ներել, երեք տարվա բանակցությունները չստորագրելու համար:
Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությունները նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ընթանում են դեպի կոնֆլիկտ, մինչդեռ Հայաստանը փորձում է համոզել, որ ԵՄ հետ հարաբերությունները շատ լավ են ընթանում: