Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ԱՊՀ երկրների առաջնորդները ջերմորեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկության հաջող անցկացման համար։ Նշվել է, որ դրա արդյունքները համոզիչ կերպով վկայում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ Ռուսաստանի պետականության ամրապնդմանն ուղղված գործընթացի նկատմամբ հասարակության լայն աջակցության մասին: Արտահայտվել են ռուս ժողովրդի բարեկեցության եւ բարգավաճման մաղթանքներ:
Զրույցների ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող արդիական հարցերին, ներառյալ՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Պուտինին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ: