Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 4 մարդ է տուժել
Ամերիկյան Օքլենդում (Կալիֆոռնիա նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է նվազագույնը 4 մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքային ոստիկանությունը:
«Օքլենդի ոստիկանության բաժանմունքը հրաձգության հետ կապված օգնություն է ցույց տալիս Կալիֆոռնիական ճանապարհային պարեկին: Ներկայումս տեղեկություններ կան 4 տուժածների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն ներկայացվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: