Ունաի Էմերին կարող է աշխատանքի անցնել Ա Սերիայում
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է աշխատանքի անցնել Իտալիայի առաջնությունում, տեղեկացնում է Sky Italia-ն:
Էմերիի հետ բանակցություններ է վարում «Ֆիորենտինան», որը պատրաստվում է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ջուզեպե Իաչինիին:
Իսպանացի մասնագետն առանց աշխատանքի է մնացել 2019 թվականի նոյեմբերից, երբ հեռացվեց Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից:
Ավելի վաղ Էմերին աշխատել է նաև «Վալենսիայում», «Սևիլիայում», «Սպարտակում» և ՊՍԺ-ում: