«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ». Բուքմեյքերների կանխատեսումը
Անգլիայի Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում հուլիսի 2-ին «Մանչեսթեր Սիթին» կընդունի նորընծա չեմպիոն «Լիվերպուլին»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 2.20 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 4.00, «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3.30 գործակիցը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին: