Հայ բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Բելառուսը ներկայացնող Նազիր Բակշիևին
Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը (17-1, 2 КО) նոկաուտի ենթարկեց Նազիր Բակշիևին (5-10-3, 0 КО):
AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ մենամարտը տեղի է ունեցել Կիևի «Ատլաս» ակումբում՝ բռնցքամարտի մեծ երեկոյի շրջանակներում: Արամ Ֆանիյանը 8 ռաունդանոց մենամարտի առաջին ռաունդի երկրորդ րոպեին նոկաուտի ենթարկեց Բելառուսը ներկայացնող Նազիր Բակշիևին: Պարբերականը նշում է, որ Արամ Ֆանյանը ռինգ է մտել «Յարխուշտա» հայկական երաժշտական կոմպոզիցիայի ուղեկցությամբ:
Արդեն առաջին ռաունդի երկրորդ րոպեին Արամ Ֆանիյանը ուժեղ հարված հասցրեց մրցակցին: Նազիր Բակշիևը ընկավ և չբարձրացավ մրցավարի հաշվարկի համաձայն:
Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպել էր բռնցքամարտիկների՝ Կարեն Չուխաջյանի և Արամ Ֆանիյանի հետ, հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ուկրաինայի բռնցքամարտի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վլոդիմիր Մանուկյանը: