Հայաստանին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ. Հարություն Մեսրոբյան
Հայաստանի քաղաքական և աշխարհագրական դերը գնալով մեծանում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա խոսքով' Հայաստանին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:
Մենք մեր արժեքը չենք գնահատում, այլ ուրիշներն են գնահատում, իսկ եթե Հայաստանը շարունակի ուրիշի փեշերի տակ մնալ, մեզ մեծ արհավիրքներ են սպասում: Պետք է զգույշ լինել, եթե Հայաստանի վիճակը թեժանա:
Հարություն Մեսրոբյանի խոսքով' Հայաստանի քաղաքական և աշխարհագրական դերը գնալով մեծանում է: Մեր համար իրական պայքար է գնալու: