Այսօր՝ հուլիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հուլիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերեւութաբանները կանխատեսում են ամպրոպի ժամանակ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում երեկոյան տեղ-տեղսպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+25,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,
Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+21,
Տավուշում գիշերը +13+18, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +23+25,
Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,
Արցախում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23 (հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +25+28):
Լուրեր