Վերադարձել եմ կյանք ու աշխատանքի. Լևոն Արոնյան
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պատմել է՝ ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում, երբ սահմանափակումներ կան: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նշել է, որ երաժշտություն է լսում, ուտելիքներ պատրաստում ու մարզվում:
«Բարեւ բոլորին, տեւական ժամանակ է՝ չէինք հանդիպել, բայց հիմա վերադարձել եմ կյանք ու աշխատանքի:
Ինչպես ձեզնից շատերը, ես էլ սովորում եմ հեռավար աշխատել, դա կատարյալ չէ, բայց հնարավորություն է տալիս շատ ժամանակ խնայելու: Մյուս նորությունն այն է, որ շատ եմ ուտելիքներ պատրաստել, այնքան շատ, որ վերջապես սկսել եմ ուտելու պիտանի ուտեսներ պատրաստել (ժպիտ):
Ինչպես սովորաբար, շատ եմ երաժշտություն լսել, ինձ համար վերաբացահայտել եմ շատ արտիսների: Դասականից խորհուրդ կտամ Մարիա Գրինբեր եւ Տատյանա Նիկոլաեւա, իսկ Ջազից՝ Էնդի Բեյ:
Ժամանակս հիմնականում անցկացնում եմ Երեւանում: Երբեմն ընկերներիս հետ քաղաքից դուրս եմ գնում:
Մի քիչ զայրացնում է, որ կարանտինի պատճառով չեմ կարող նորմալ մարզվել: Այս ընթացքում թեթեւ վարժություններ եմ անում տանը Պոնչիկի հետ»,- գրել է նա եւ լուսանկարներ հրապարակել:
Պանդեմիայի ընթացքում Արոնյանն առցանց մրցաշարերի է մասնակցել: Հունիսին ավարտվեց Clutch Chess International-ը, որի կիսաեզրափակչում նա պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: