Հայտնի Է Արթուր Վանեցյանի թեստի պատասխանը
Երեկ հաղորդվել էր, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաև թեթև ջերմել է:
Արթուր Վանեցյանը երեկ Hraparak-ին փոխանցել էր, որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին:
Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ թեստի պատասխանը դրական է, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց մյուս բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերևս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է ընտանիքի անդամներից։