Նրանց միջև սառույցը հալվո՞ւմ է. Բրեդ Փիթին նկատել են Անջելինա Ջոլիի առանձնատանը
Օրերս պապարացիներն Անջելինա Ջոլիի տան մոտ «բռնացրել» են նրա նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, որն աստղի առանձնատան մոտ գնացել է մտոցիկլետով եւ արագ թաքնվել է դռան ետևում։
Ամուսնալուծությունից հետո նման բան տեղի է ունենում առաջին անգամ. այս ամբողջ տարիների ընթացքում զույգը շփվել է բացառապես փաստաբանի միջոցով։ Երբ Բրեդ Փիթը վերցնում էր կամ երեխաներին վերադարձնում մոր մոտ, սովորաբար նույնիսկ դուրս չէր գալիս մեքենայից։
Անջելինա Ջոլիի ու դերասանի հարաբերությունները լարված էին մինչ այս տարի։ Ըստ լրատվամիջոցների՝ նախկին ամուսինները միմյանց հետ սկսել են խոսել բոլորովին վերջերս։ Հենց այդ պատճառով էլ տուն մտնող դերասանն այդպիսի խառնաշփոթ է առաջացրել արևմտյան մամուլում։ Իր երեխաների մոր առանձնատանը նա երկու ժամ է անցկացրել։
Որոշներն անմիջապես ենթադրել են, թե ինչ առիթով են Բրեդ Փիթին տուն թողել։ Հնարանավոր է՝ հանդիպման առիթ է դարձել երկվորյակներ Նոքսի եւ Վիվյենի գալիք ծննդյան օրը։ Նրանք 12 տարեկան կդառանան։ Ծնողները, հնարավոր է, որոշել են նրանց համար երեկույթ կազմակերպել, այդ պատճառով հավաքվել են։
Ի դեպ, վերջերս ծննդյան օրն է նշել Փիթի ու Ջոլիի կենսաբանական ավագ դուստրը՝ Շայլոն։ Այդ առիթով երկու առանձին երեկույթ է կազմակերպվել՝ մայրիկի տանն ու հայրիկի քոթեջում։ Միջոցառումներին ներկա է եղել ծնողներից միայն մեկը։