Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
«Կիսելով Ձեր և Իրանի բարեկամ ժողովրդի վիշտը' խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի ժողովրդին' մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։