Ռոյ Քինը կարող է գլխավորել Ադրբեջանի հավաքականը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինն առաջիկայում կարող է գլխավորել ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականը, տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն բանակցություններ է սկսել Ռոյ Քինի հետ:
Նշվում է, որ Ռոյ Քինն ու Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող են համաձայնության հասնել արդեն այս շաբաթ:
48-ամյա Ռոյ Քինի վերջին ակումբը որպես մարզիչ եղել է Չեմփիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթը», որտեղ Քինն աշխատել է որպես գլխավոր մարզիչի օգնական: