Մերիլին Մոնրոյի մահվանից 6 շաբաթ առաջ արված լուսանկարները վաճառվել են 41 հազար դոլարով
Մերիլին Մոնրոյի 10 լուսանկարները, որոնք արվել են նրա մահից 6 շաբաթ առաջ, "Freemans" աճուրդում վաճառվել են 41 հազար դոլարով: Լուսանկարները հեղինակել է Բերտ Շտերնը՝ "Vogue" ամսագրի համար:
Աճուրդի են հանվել այն լուսանկարները, որոնք արվել են ֆոտոսեսիայի առաջին իսկ օրը: Շտերնն օգտագործել է սպիտակ ֆոնը և ցրված լույսի գույնը, որը լուսանկարներին հաղորդել հատուկ, հեքիաթային տրամադրություն: Փորձագետները լուսանկարները գնահատել են 10 հազար դոլար, սակայն նախնական գինն աճուրդի վերջում քառապատկվել է: