Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. Կա մեկ սպանված
Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել զինված միջադեպ, կա սպանված: Վկայակոչելով սահմանապահ ծառայությանը՝ haqqin.az-ը հայտնում է, որ հունիսի 29-ին, մոտ 23:50-ին «Հորադիզ» ջոկատի սահմանապահ ուղեկալի տարածքում սահմանապահ վերակարգը հայտնաբերել է պետական սահմանը խախտած երկու անձի:
Զինված սահմանախախտների մոտ եղել է բեռով երկու պարկ:
Նրանք չեն ենթարկվել սահմանապահների՝ կանգնիր պահանջին եւ հրազենից կրակոցներ են արձակել: Սահմանապահներն այնուհետեւ, ըստ օրենքի պահանջի, հրազեն են կիրառել, որի հետեւանքով սահմանախախտներից մեկը սպանվել է:
Մյուսը թաքնվել է անտառում: Տեղազննությամբ հայտնաբերվել է կարճափող հրացան, 2 պարկերի մեջ շուրջ 33 կգ թմրամիջոց: