«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ». Բուքմեյքերների կանխատեսումը
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են Կիկե Սետիենի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.80 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.60, «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 4.50 գործակիցը:
Լա Լիգայի 32 տուրերից հետո «Բարսելոնան» 69 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, իսկ «Աթլետիկոն» երրորդն է՝ 58 միավորով:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: