Այսօր՝ հունիսի 30-ին ցերեկային ժամերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հունիսի 30-ին ցերեկային ժամերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հյուսիսարեւելյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 16-21 մ/վ արագությամբ: Տեղ-տեղ կա կարկուտի հավանականություն: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացնում են «Հայպեսհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +31 +33:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +27 +29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,
Լոռիում գիշերը +9 +14, ցերեկը՝ +21 +26,
Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +25 +30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +30,
Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,
Արմավիրում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +29 (հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +35):