Մակրոնը սատարել է Ֆրանսիայի սահմանադրությունը փոխելու գաղափարին
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել երկրի սահմանադրության մեջ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նոր պարտավորություններ ներառելու գաղափարին: Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Կլիմայի հարցով քաղաքացիական կոնվենցիայի մասնակիցների առջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես համաձայն եմ կենսաբանական բազմազանության համար պայքարին եւ կլիմայի փոփոխության դեմ ուղղված պարտավորությունների ներառմանը Սահմանադրության առաջին հոդվածում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: Նա կարծում է, որ հարցը պետք է քննարկվի խորհրդարանի երկու պալատների կողմից, այնուհետեւ դրվի հանրաքվեի: Այն կանցկացվի 2021 թվականին:
«Ֆրանսիան պետք է ավելի շատ տեղ հատկացնի էկոլոգիային իր տնտեսական մոդելում»,- ասել է Մակրոնը: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որպեսզի այդպիսի հիմքով երաշխավորել երկրի ավելի մեծ անկախությունը պարենամթերքի մատակարարման ոլորտում:
Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ բնապահպանական փոփոխությունները երկրում չպետք է տնտեսական զարգացման տեմպերի անկման հանգեցնեն: Այս կապակցությամբ նախագահը դեմ է արտահայտվել արդյունաբերության եւ տրանսպորտի համար ածխաթթու գազի հարկի անհապաղ ընդունմանը: Նա նաեւ չի աջակցել ավտոմայրուղիներին արագությունը 130-ից 110 կմ-ով կրճատման մասին Կոնվենտին: «Մենք պետք է առայժմ հետաձգենք այս քննարկումը»,- կարծում է նա:
Միեւնույն ժամանակ, նախագահը նպատակահարմար է համարում նմանատիպ Կոնվենտների իրականացումն այլ ոլորտներում: