Հայտնի դերասանը «Եվրատեսիլի» մասին կատակերգությունում մարմնավորել է Կիրկորովին
Netflix ընկերությունը ֆիլմ է նկարահանել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասին։ Դերերից մեկը կատարել է բրիտանացի 37-ամյա դերասան Դեն Սթիվենսը, որը հայտնի է «Գեղեցկուհին ու հրեշը», «Դանունթաունի աբբայություն» ֆիլմերով։ Նա պատմել է, որ կերպարանափոխվելու համար իրեն օգնել են երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ ձայնագրությունները։
«Ես ուսումնասիրել եմ թեման, նայել եմ տարբեր արտիստների, սակայն առաջին հերթին իմ կերպարը հիմնված է Ֆիլիպ Կիրկորովի վրա։ Գիտեք՝ այդ շքեղ հագուստը, պահվածքը բեմում, նման են Ջորջ Մայքլին»,- խոստովանել է Սթիվենսը։
Ֆիլիպ Բեդրոսովիչն իր հերթին Դենին հրավիրել է «Եվրատեսիլ 2021»-ին իր թիմի կազմում։ Երգիչը դերասանին հրավիրել է նաեւ իր համերգին, որը կանցկացվի համաշխարհային հաջորդ շրջագայության շրջանանակներում։
«Իմ ամերիկացի գործընկերներն ու ընկերներն ինձ հոդվածներ են ուղարկում այդ ֆիլմի մասին եւ պարզվում է՝ գլխավոր հերոսը՝ Դեն Սթիվենսը, կերպարի վրա աշխատանքի համար ուսումնասիրել է իմ ոճն ու շարժուձեւը»,- Instaram-ում հետեւորդներին հարցրել է Ֆիլիպը։
Նոր ֆիլմում կադրեր են հայտնվել նաեւ Ֆիլիպի հորէ Բեդրոս Կիրկրովի մասնակցությամբ։ Երգիչը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է երեխաների ուրախությունը, երբ վերջիններս էկրակին ճանաչում են պապիկին։