Արթուր Մելոն կտեղափոխվի «Յուվենտուս», Միրալեմ Պյանիչը՝ «Բարսելոնա»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն կարիերան կշարունակի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսում»։ 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել թուրինյան ակումբի հետ, հաղորդում է Goal.com-ը։
Նույն գործարքով «Յուվենտուսից» «Բարսելոնա» կտեղափոխվի 30-ամյա բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը։ Ֆուտբոլիստները բուժզննում են անցել նոր ակումբների համար։
«Յուվենտուսը» «Բարսելոնային» կվճարի 10 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստները նոր թիմերին կմիանան մրցաշրջանի ավարտից հետո։
Արթուր Մելոն 2018թ․ ամռանն է բրազիլական «Գրեմիոյից» տեղափոխվել «Բարսելոնա», որը նրա համար վճարել է 31 միլիոն եվրո։
«Յուվենտուսը» Պյանիչին գնել է 2016թ․ ամռանը «Ռոմայից» 32 միլիոն եվրոյով։