ԱՄՆ-ի երկու կուսակցություններն էլ հուսախաբ են արել սևամորթներին․ «Սևերի կյանքերը կարեւոր են» շարժման առաջնորդ
«Սևերի կյանքերը կարևոր են» շարժման առաջնորդ Հոք Նյուսոմը կոչ է արել զրկել ֆինանսավորումից ԱՄՆ-ում ոստիկանությանը՝ առաջարկելով այլ մոտեցում հանցագործության դեմ պայքարում, և հիասթափություն է հայտնել ամերիկյան քաղաքականության վիճակի մասին, երբ խոսքը վերաբերում է աֆրոամերիկացիների հանրույթին, հաղորդում է Fox News-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում երկու կուսակցություններն էլ հուսախաբ են արել սևամորթներին՝ ավելի շատ սպասարկելով կորպորացիաներին, քան զբաղվելով մարդկանց խնդիրներով, և չեն զբաղեցրել պատշաճ դիրք հանցագործության մակարդակը կրճատելու համար։
«Սևամորթները չեն վստահում քաղաքական գործիչներին։ Նրանք չեն հավատում դեմակրատներին։ Նրանք չեն հավատում հանրապետականներին»,-ընդգծել է Նյուսոմը։
Նա հավելել է, որ աֆրոամերիկացիներն ունեն խնդիր, որը կապված է այն հանգամանքի հետ, որ «կառավարությունն անցել է բոլոր սահմանները», ինչի օրինակն է ոստիկանությունը։
Նյուսոմի կարծիքով՝ սխալ է համարել, որ հանցագործության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ավելի շատ ոստիկան։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է դիտարկի հանցագործությունը՝ որպես ճգնաժամ առողջապահության ոլորտում։
«Նրանք հուսահատվել են, նրանք աղքատ են, նրանք թերի կրթություն են ստացել և անտեսվել են կառավարման ամերիկյան համակարգի կողմից»,-ասել է Նյուսոմը։