Չկա որևէ հիմք պնդելու, որ ինչ-որ մեկը դիտավորյալ է ինչ-որ բան ստեղծել և դուրս նետել. Պուտինը պատասխանել է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին հարցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում պատասխանել է կորոնավիրուսի հնարավոր արհեստական ծագման մասին հարցին, հաղորդում է ՄԿ-ը։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ չկա որևէ հիմք պնդելու, որ ինչ-որ մեկը դիտավորյալ է ինչ-որ բան ստեղծել և դուրս նետել։
Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է հակազդել նրան, ինչը տեղի է ունեցել, ոչ թե «մտորել, թե որտեղից է դա առաջացելա»։
Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ մասնագետները պետք է նաեւ այդպիսի հարցադրում անեն, երբ «վերլուծում եւ ենթադրում են»։
Պուտինը եւս մեկ անգամ կրկնել է, որ պետության համար կարեւոր է հասկանալ տեղի ունեցողի էությունը եւ կառուցել արդյունավետ պաշտպանություն, իսկ որտեղից է այն ի հայտ եկել՝ արդեն այլ հարց է։ Նա նաեւ դեմ է արտահայտվել նրան, որ երկրները մեղադրեն միմյանց՝ առաջարկելով միավորել ջանքերն այդ սպառնալիքից ազատվելու համար։