Սահմանադրական փոփոխությունների օրը իմքայլական երկու պատգամավոր կորոնավիրուսով վարակված է եղել. Alternativ.am
Հունիսի 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այս մասին հայտնում է Alternativ.am-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Այդ պատգամավորներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը՝ ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում։
Այս 2 պատգամավորների նկատմամբ ևս պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվությամբ, ինչպես Աբովյան քաղաքում ծառայություններ մատուցող տաքսու վարորդը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց նա շարունակում էր ազատորեն մատուցել իր ծառայությունները:
Խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, քանի որ պատգամավորների մասով ևս առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ:
Կայքի հավաստի տեղեկություններով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է նրան մոտ կանգնած մեր աղբյուրը նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է դարձել 27․06․2020-ին, պատասխանը դրական է եղել: