Ռուսաստանում Սահմանադրության վերաբերյալ առցանց քվեարկության մասնակցությունը գերազանցել է 76 տոկոսը
Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին էլեկտրոնային քվեարկության մասնակցությունը գերազանցել է 76 տոկոսը: Դիտորդների գործադիր շտաբի հաղորդմամբ, հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը, առցանց քվեարկության համակարգի վրա հարձակման փորձից հետո, ևս 10 հազար մարդ է լրացրել քվեաթերթիկները:
Հունիսի 27-ի գիշերը, չբացահայտված անձինք դիտորդական ծառայության միջոցով հարձակվել են համակարգի վրա: Մասնագետները ներկայացրել են ուժեղացված անվտանգության ռեժիմը, սակայն հարձակումը, ենթադրաբար, տեղի չի ունեցել: Վերականգնվել է համակարգի հասանելիությունը: