Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներում վանդալիզմի դադարեցման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրառում է կատարել, որ երկրում վանդալիզմն ամբողջությամբ դադարել է: Նա դա վերագրել է «տասը տարվա շատ խիստ ազատազրկման ժամկետով» պատժի ներդրմանը՝ նրանց համար, ովքեր հուշարձաններ և արձաններ կփչացնեն, ինչպես նաև նման գործողություններին մասնակցած անձանց կալանավորումների սկսվելու պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հրամայել էր ձերբակալել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են հուշարձանները վնասելու գործողություններին: Նա նաև հարձակվողներին նման գործողությունների համար սպառնացել է 10 տարվա ազատազրկմամբ: