ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվելու դեպքերն անցել են 2,5 միլիոնը
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն անցել են 2,5 միլիոնը, մահացել է ավելի քան 125 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Ջոն Հոփկինսի համալսարանը:
Նշվում է, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2 504 492 հաստատված դեպք, որից մահացել են 125 472-ը:
Անցած մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 45 հազար դեպք: