Թրամփ. ՄԻԱՎ-ով վարակված ամերիկացիներից յուրաքանչյուր յոթերորդը չգիտի այդ մասին
ԱՄՆ բնակիչներից մոտ 1,2 մլն-ը վարակված է ՄԻԱՎ-ով, իսկ նրանցից յուրաքանչյուր յոթերորդն այդ մասին չգիտի: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից շաբաթ օրը Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ, որը վերաբերում է ՄԻԱՎ-ի թեստավորման ազգային օրվան:
«Ներկայումս ԱՄՆ-ում մոտ 1,2 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Դժբախտաբար, նրանցից յոթը չգիտեն, որ ՄԻԱՎ ունեն, և դա լուրջ սպառնալիք է առողջության համար»,-ասել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ 1980-ականներին ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի համաճարակի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներում վիրուսով վարակի դեպքերի թիվը նվազել է ավելի քան երկու երրորդով, բայց այժմ այդ վիրուսը հայտնաբերվում է տարեկան գրեթե 40 հազար ամերիկացիների մոտ: «Նոր վարակակիրների մոտ 80%-ը այն մարդիկ են, ում մոտ կամ ախտորոշված չէ վիրուսը, կամ էլ նրանք բուժում չեն անցնում: Այս թվերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է, որ մենք շարունակել ենք օգտագործել ամերիկյան նորարարություններն ու ստեղծագործական ներուժը` ՄԻԱՎ-ի տարածումը կանխելու համար բուժման մեթոդները մշակելու ընթացքում», – ասել է Թրամփը: