Ծիծեռնակաբերդի մոտ այրվել են վնասված ծառի արմատներ
Հունիսի 27-ին, ժամը 18։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտակայքում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մոտեցել նշված հատվածում հերթապահություն իրականացնող ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 21։10-ին։ Այրվել են վնասված ծառի արմատները։