Հարցեր հոգեբանին. «Ի՞նչ անել եթե տղան անսպասելի «չքացել է» ու չի զանգում»
Հարց
«Արդեն մեկ ամիս է, ինչ ընկերս ինձ չի զանգում: Ես 20 տարեկան եմ, նա՝ 25: Ես ուսանողուհի եմ: Նա աշխատում է: Հետաքրքիր, ուրախ, հաճելի երիտասարդ է: Բաժանվել է կնոջից երկու տարի առաջ: Մենք ծանոթացել ենք երեք ամիս առաջ: Ես գիտեմ, որ նրան դուր եմ գալիս, նա էլ է դուր գալիս ինձ: Մենք համարյա ամեն օր հանդիպում էինք, նա ինձ զանգահարում էր օրվա ընթացքում մի քանի անգամ: Վերջին անգամ սովորականի նման բաժանվեցինք, նա խոստացավ, որ կզանգահարի: Դրանից հետո չենք հանդիպել և չենք խոսել: Նա ընդհանրապես ինձ չի զանգել: Ես գիտեմ, որ նրան ոչինիչ չի պատահել, քանի որ մի քանի օր առաջ ընկերներս նրան տեսել էին սրճարանում՝ ուրախ ընկերախմբի հետ: Ես չեմ հասկանում նրա լռության պատճառը: Գուցե նրա կյանքում ինչ-որ մեկը հանդիպե՞լ է»:
Պատասխան
- Պատճառները կարող են լինել տարբեր: Գուցե նա ինքը դեռ տատանվու՞մ է և հաստատ չգիտի, թե ինչ է ուզում: Ճիշտ կլինի, որ նախևառաջ դադարես զանգի սպասել, մի՛ հետևիր նրան և գոնե ժամանակավորապես մոռացիր նրա գոյության մասին: Երբ դու դառնաս ավելի ինքավստահ, ինքնաբավարարված և երջանիկ, նա անմիջապես կհայտնվի: Այնպես որ, զինվի՛ր համբերությամբ, մի՛ կողմ գցիր զգացմունքներդ ու տագնապներդ: