Հանրապետության տարածքում՝ հունիսի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում՝ հունիսի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում հունիսի 28-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,
Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը +11+16, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,
Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+31,
Արմավիրում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+26,
Արցախում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27 (հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33):