200 զբոսավար 2-3 շաբաթների ընթացքում կմաքրի Հայաստանի մոտ 50 զբոսաշրջային վայր
Մոտ 200 զբոսավար 2-3 շաբաթների ընթացքում մաքրելու է Հայաստանի մոտ 50 զբոսաշրջային վայր: Այս ազսին հայտնում են ՀՀ կառավարությունից
Մտահղացման հեղինակը «Մի բան անենք» արշավինն է, կա նաև պետական աջակցություն: Յուրաքանչյուր օրվա համար զբոսավարները կվճարվեն 20 հազար դրամ, ֆինանսավորումը արել է ԱՄՆ ՄԻջազգային զարգացման գործակալությունը:
«Մի բան անենք» արշավի մտահաղացումը երկու խնդիր է լուծում` կմաքրվեն տեսարժան վայրերը, եւ անգործ մնացած զբոսավարները կվճարվեն: