Սետիեն․ Մեզ խանգարում է սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասը
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը մեկնաբանել է «Սելտայի» հետ 2։2 հաշվով ոչ ոքի արդյունքը Վիգոյում տեղի ունեցած Պրիմերայի 32-րդ տուրի խաղում։
«Խաղի վերջին րոպեներին «Սելտան» մեծ ռիսկի դիմեց եւ գոլ խփեց, ինչը նրանց պարգեւեց մեկ միավոր։ Մենք պետք է այդպիսի իրավիճակում չհայտնվեինք, քանի որ լավագույն թիմն էինք առաջին խաղակեսում։ Պետք է ընդմիջման գնայինք ավելի մեծ առավելությամբ հաշվի մեջ։
Առավելությունը գոլերի վերածելուն մեզ խանգարում է սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասը։ Առաջին խաղակեսում ունեցած առավելությունը պետք է բավարար լիներ հաղթանակի համար»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։
«Բարսելոնան» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալի» նկատմամբ ունենալով 1 միավորի առավելություն։
Արքայական թիմը հունիսի 28-ին կհյուրընկալվի «Էսպանյոլին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։