Իսպանիայում անհաջող ռեստավրացիան փչացրեց հերթական, այս անգամ՝ Բարոկկոյի դարաշրջանի նկարները
Իսպանիայում անհաջող ռեստավրացիան փչացրեց բարոկկո նկարիչ Բարթոլոմե Էստեբան Մուրիլոյի «Անաղարտ հղություն» նկարը: Վերջին տարիներին սա առաջին դեպքը չէ երկրում:
Այդ մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտությունը» ՝ ВВС-ին հղումով:
Վալենսիայից մի մասնավոր կոլեկցիոներ 1200 եվրո է վճարել՝ վերականգնելու անհաջող ռեստավրացիայի փորձը, բայց, չնայած վերականգնման երկու փորձին՝ պատկերը մնացել է անճանաչելիորեն փոխված:
Միջադեպը Իսպանիայում կատարված այլ «վերականգնման» դեպքեր հիշեցրեց:
2012-ին եկեղեցու տարեց ծխականը փորձեց վերականգնել Սարագոսայի մերձակայքում գտնվող տեղական եկեղեցու Հիսուս Քրիստոսի արժեքավոր որմնանկարը: Բայց բանը հասավ նրան, որ նկարը կնքեցին «փափուկ Հիսուս» անունով:
Բայց սխալը դրական ազդեցություն ունեցավ. նկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի Ecce Homo որմնանկարը, որը ռեստավրացիայից հետո մեմ է դարձել, զբոսաշրջիկների բազմություն է գրավում դեպի Բորխա: Նրանք խմբերով գալիս են տեսնելու հանրահայտ մեմը, և պատրաստ են դրա համար վճարել 1 եվրո: Առաջին տարում այցելել է 40 հազար զբոսաշրջիկ: Չնայած այժմ այդ թիվը փոքր-ինչ նվազել է, տարեկան 16000 զբոսաշրջիկ է այցելում Բորխա:
Անցյալ տարի Նավարայի եկեղեցում տեղադրված Սբ Ջորջի 16-րդ դարի արձանը նույնպես գրավեց հասարակության ուշադրությունը։ Վերականգնման աշխատանքներից հետո ոմանք արձանի նոր տեսքը նմանեցրին Playmobile խաղալիքների շարքի մի ֆիգուրին:
Ներկայում Իսպանիայում չկա որևէ օրենք, որն արգելում է մարդկանց վերականգնել արվեստի գործերը, անգամ եթե դա անում են առանց անհրաժեշտ հմտությունների:
Երկրի «Ռեստավրատորների մասնագիտական ասոցիացիան» իր հայտարարության մեջ դատապարտել է իրավական պաշտպանության բացակայությունը և վերջին դեպքը անվանել է վանդալիզմ: