Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո...

Պուտինը հիշել է Ռուսաստանի «պատմական հողերի» մասին. իսկ ո՞վ թուրքերին նվիրեց պատմական հայկական հողերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական վիճահարույց հայտարարությունն է արել «Ռոսիա-1» հեռուստալիքով կիրակի օրերին հեռարձակվող «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման եթերում՝ կրկին շոշափելով 29 տարի առաջ փլուզված Խորհրդային Միության թեման, այս մասին գրում է 1in.am-ը:

Խոսքը վերաբերում է Ռուսաստանի այն պատմական տարածքներին, որոնք, Կրեմլի ղեկավարի կարծիքով, ժամանակին նվիրաբերվել են նախկին Խորհրդային Միության այս կամ այն հանրապետությանը:

Նախորդ անգամ՝ ապրիլ ամսին, Ռուսաստանի նախագահը նույն հաղորդաշարի շրջանակներում ասել էր, թե նախկին խորհրդային երկրները աստիճանաբար հաղթահարում են Խորհրդային Միության վերածնման վախերը: Իսկ այս անգամ՝ հունիսի 21-ին «Ռոսիա-1»-ով հեռարձակված «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» վավերագրական ֆիլմի շրջանակներում, Պուտինը շոշափել է Ռուսաստանի «պատմական հողերի» հարցը, որոնք, իր խոսքերով, մնացել են նախկին ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) այս կամ այն հանրապետության կազմում՝ որպես «նվեր ռուս ժողովրդից»:


Սույն հայտարարությունը արվել է հետևյալ համատեքստում: Հարցազրույցի ընթացքում Վ. Վ. Պուտինը անդրադարձել է ՌԴ Սահմանադրության փոփոխություններին՝ ասելով, թե դրանք կամրապնդեն Ռուսաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը: Այս համատեքստում ՌԴ նախագահը նշել է. «ԽՍՀՄ կազմավորման ժամանակ պայմանագրում նշվել է միությունից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգը հստակեցված չի եղել՝ հարց է առաջանում. եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, բայց ստացել է հսկայական քանակությամբ ռուսական հողեր՝ ռուսաստանյան ավանդական, պատմական տարածքներ, իսկ հետո հանկարծ որոշել է դուրս գալ այդ միության կազմից, ապա այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչ եկել է, ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները»:

ԽՍՀՄ փլուզումը «20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ» համարող և խորհրդային կայսրության վերածնման մասին երազող ռուսաստանցի առաջնորդը չի հստակեցրել, թե նախկին խորհրդային հանրապետություններից կոնկրետ ո՞ր երկրների և ռուսական ո՞ր տարածքների մասին է խոսքը: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես հայտնի է, նույնպես նախկին խորհրդային հանրապետություններից է, ավելին՝ Հայաստանը եղել է ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագրի (1922 թ. դեկտեմբերի 30) մասնակից 6 երկրներից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուսիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) մեկը, որը 1991 թվականին, մյուս հանրապետությունների պես, օգտվել է ինքնորոշման իր իրավունքից և հռչակել անկախ պետականություն, ապա, բնականաբար, Պուտինի հայտարարությունը հետաքրքրական է նաև մեզ համար, և վատ չէր լինի պարզել, թե ի՞նչ տարածքային «նվերներ» է ստացել Հայաստանը ռուս ժողովրդից կամ այլ խոսքերով՝ Մոսկվայից՝ Կրեմլից, որտեղ արդեն 20 տարի շարունակ գահակալում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Կամ միգուցե ոչ թե Հայաստանին են հողեր նվիրել, այլ ընդհակառակը՝ հայկական հողե՞րն են նվիրել ուրիշներին:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Պուտինը ամենևին էլ մտադիր չէ հեռանալ և ի հեճուկս իր վարկանիշի կտրուկ անկմանն ու հասարակական աճող դժգոհությանը՝ կարող է կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ ցանկանում է մնալ Ռուսաստանի նախագահի պաշտոնում մինչև 2036 թվականը: «Ռոսիա-1»-ին տված հարցազրույցում նա չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե սահմանադրական փոփոխությունները հաստատվեն: Իսկ այս հանգամանքն իր հերթին կարող է ուղղակիորեն կապված լինել «ռուսական պատմական հողերի» մասին արված հայտարարության հետ: Բայց ամեն ինչ՝ հերթականությամբ:

Ի՞նչ նպատակով է Պուտինը ասել այդ խոսքերը: Սա ինչ-որ ակնա՞րկ է կամ քաղաքական հաղորդագրությո՞ւն հետխորհրդային մյուս երկրներին, թե՞ կրկին «ներքին սպառման» համար արված հերթական «ռազմահայրենասիրական» հայտարարությունը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ: Այս հարցերը հետաքրքրել են շատերին՝ թե՛ Ռուսաստանում և թե՛ նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետություններում:

Օրինակ, ռուսաստանյան «Մեդուզա» ինտերնետային պարբերականին հետաքրքրել է, թե պե՞տք է արդյոք Պուտինի խոսքերն ընկալել որպես սպառնալիք: Տեղեկացնելով, որ ըստ «Լեվադա կենտրոնի»՝ ս. թ. մայիսին անցկացրած հարցումների՝ Պուտինի ռեյտինգը 40 տոկոսից իջել է մինչև 25 տոկոս, «Մեդուզան» հարց է բարձրացրել, թե պե՞տք է արդյոք սպասել, որ Ռուսաստանը կփորձի նոր տարածքներ միացնել իրեն «ղրիմյան սցենարով» և կօգնի՞ արդյոք դա բարձրացնելու նախագահի վարկանիշը:

Lragir.am-ի մեկնաբանն էլ գրում է, որ Պուտինի մտածողությունը նշված թեմայի առումով պարզ է վաղուց, բայց պարզ չէ մեկ այլ հանգամանք՝ «նա հիշեցնում է որպես սպառնալի՞ք, որ Ռուսաստանը հավաքելու է իր հողերը, եթե չվերադարձնեն, թե՞ փորձում է ինչ որ «բարոյական պարտքի» տակ դնել հետխորհրդային հանրապետություններին քաղաքական առևտրի կամ շանտաժի համար»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արդեն տվել է պարզաբանում հարցի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չունի տարածքային պահանջներ իր հարևան երկրներին:

Քաղաքագետներն էլ իրենց ասում են, որ Պուտինի խոսքերն առաջին հերթին ուղղված են ներքին լսարանին և հաշվարկված են սահմանադրական փոփոխությունների համապետական քվեարկության վրա: Հանրաքվեն, ի դեպ, արդեն մեկնարկել է հունիսի 25-ին հեռավար և էլեկտրոնային քվեարկության փուլով և կավարտվի հուլիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները անցնելու դեպքում կզրոյացնեն նրա նախագահական ժամկետները և նրան 2024-ի ու 2030-ի նախագահական ընտրություններին նորից` 5-րդ և 6-րդ անգամ մասնակցելու հնարավորություն կտան: Ըստ գործող Սահմանադրության՝ Ռուսաստանի Դաշնությունում նախագահին ընտրում են 6 տարի ժամկետով:

Այս ամենն, իհարկե, հասկանալի է և նույնիսկ նորմալ, եթե հիշենք, որ խոսում ենք պուտինյան Ռուսաստանի մասին, և եթե հաշվի առնենք պուտինյան վարչակարգի գործելաոճը թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության դաշտում և հատկապես քարոզչության ոլորտում կիրառվող մեթոդները, որոնք շեշտը դնում են գլխավորապես Ռուսաստանի կայսերական անցյալի, պատմության և խորհրդային կայսրության երբեմնի հզորության վերականգնման գաղափարների վրա:

Ղազախստանցի քաղաքագետ Ժումաբեկ Սարաբեկովը թեմայի առնչությամբ ասել է, որ Կրեմլը հաճախ է օգտագործում նացիոնալիզմն ու իմպերիալիզմը որպես քաղաքական գործիքներ և հիմա կրկին դիմել է նույն մեթոդին: Եվ այս իմաստով կարելի է վստահորեն պնդել, որ թե՛ Պուտինի հայտարարությունը «ռուսական պատմական հողերը» այլ երկրներին «նվիրելու» մասին, թե՛ հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթը՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 75-ամյակին, և թե՛ նմանատիպ այլ միջոցառումները այս կամ այն չափով կապված են Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների անցկացման և հետևաբար՝ նաև նրա իշխանության վերարտադրման հարցի հետ:

Բայց մյուս կողմից պարզ է, որ այս ամենը ավելի լայն քաղաքականության մաս է և չի սահմանափակվելու հուլիսի 1-ով ու Պուտինի իշխանության վերարտադրությամբ, և նույնիսկ եթե սա զուտ հռետորաբանություն է, միևնույն է, այն կարող է ունենալ և ինչպես տեսնում ենք՝ արդեն իսկ ունենում է որոշակի ազդեցություն թե՛ ռուսաստանյան հասարակության և թե՛ հարևան երկրների տրամադրությունների, ընկալումների ու Մոսվկայի հետ նրանց հարաբերությունների վրա: Ընդհանրապես խոսքը, որոշ դեպքերում՝ բարեբախտաբար, իսկ որոշ դեպքերում էլ՝ դժբախտաբար, գործի վերածվելու հատկություն ունի:

Ու քանի որ մեր ռազմավարական գործընկերը հիշել է «պատմական հողերի», «պատմական անարդարության» մասին, մենք էլ կօգտվենք առիթից ու կհիշեցնենք մեր պատմության ցավոտ հարցերը, առավել ևս որ դրանք մի զգալի չափով կապված են Ռուսաստանի ու հատկապես Խորհրդային Միության քաղաքականության ու պատմության հետ:

Դժվար է ասել, թե կոնկրետ ո՞ր երկրներին «նվիրված» «ռուսական տարածքների» մասին է խոսում Ռուսաստանի նախագահը: Դա լինել թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը, թե՛ Ղազախստանը, թե՛ Մոլդովան, թե՛ Ադրբեջանի և թե՛ մեկ այլ նախկին խորհրդային պետություն: Բայց որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ մի տարածքային «նվեր» չեն ստացել ռուս ժողովրդից՝ դա միանշանակ է: Ընդհակառակը, նույն ռուսները թե՛ ցարական և թե՛ խորհրդային իշխանությունների օրոք շատ անգամներ են քաղաքական առևտուր արել այլ երկրների հետ հայկական հողերով, Պուտինի ասած՝ ավանդակա՛ն, պատմակա՛ն, բնիկ հայկակա՛ն հողերով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan