Թրամփը տեղեկացված չէր Ռուսաստանի Դաշնության և Թալիբանի՝ ամերիկյան զինուժի դեմ նյութած դավի մասին. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը հաղորդագրություններ չեն ստացել այն մասին, որ Ռուսաստանն թալիբան արմատական շարժման անդամներին առաջարկել է «մարդաորս կազմակերպել» Աֆղանստանում գտնվող ԱՄՆ զինված ուժերի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Ռուսաստանը քաջալերել է թալիբներին՝ Աֆղանստանում միջազգային կոալիցիայի անդամների վրա հարձակումներ իրականացնելու համար:
Ամերիկայի նախագահի վարչակազմը շեշտեց, որ այս հոդվածը հստակ չէ:
«ԿՀՎ-ի տնօրենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը և աշխատակազմի ղեկավարը չեն կարող հաստատել, որ ո՛չ նախագահը, ո՛չ փոխնախագահը տեղեկացված չեն եղել Ռուսաստանի նյութած «մարդաորսի» մասին», – ասված է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինանիի հայտարարության մեջ: