Ամերիկացի գիտնականները խոսեցին կորոնավիրուսի «չարաբաստիկ շոշափուկների» մասին
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 վիրուսը, որը COVID-19 հիվանդությունն է առաջացնում, օրգանիզմը վարակելու համար օգտագործում է ելունդները: Այդ մասին հայտնում է The Financial Times-ը:
Այդ կերպ, ըստ հետազոտողների, վարակն ավելի արագ է տարածվում:
Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Նևան Քրոգանը պնդում է, որ «չարաբաստիկ շոշափուկները» խոցում են բջջի թաղանթը, և վարակը փոխանցվում է մի բջջից մյուսը:
Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ վարակվելուց հետո մարդու բջիջները «զոմբիների» նման կատարում են վիրուսի բոլոր «հրահանգները», ինչով էլ այս վիրուսը տարբերվում է մնացած բոլոր հայտնի վիրուսներից: