«Միլան» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանը» հունիսի 28-ին կընդունի «Ռոմային»։ Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը՝ չնչին տարբերությամբ։
«Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․50 գործակցով։ «Միլանի» հաղթանակի գործակիցը 2․70 է, ոչ ոքիինը՝ 3․40։
«Ռոման» 48 միավորով 5-րդն է, «Միլանն» ունի 39 միավոր եւ 8-րդն է։
«Միլան» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։15-ին։