Լուիս Սուարես․ Պետք է սպասենք, թե երբ միավոր կկորցնի «Ռեալը»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է ոչ ոքի արդյունքը (2։2) «Սելտայի» հետ Պրիմերայի 32-րդ տուրում։
«Զգացմունքները բացասական են, քանի որ 2 միավոր կորցրեցինք չեմպիոնության համար պայքարում։ Ամեն ինչ մեր ձեռքում էր, իսկ հիմա պետք է սպասենք, թե երբ միավոր կկորցնի «Ռեալը»։
Հիասթափված ենք, որ 2 միավոր կորցրեցինք։ Մեր թիմի եւ «Ռեալին» սպասվում են շատ բարդ հանդիպումներ։ «Սելտայի» հետ բարդ արտագնա խաղ էր։ Այդպես կլինի նաեւ «Վիլյառեալի» հետ։ Հաջորդ շաբաթ էլ տանը «Աթլետիկոյի» հետ ենք խաղալու։
Պետք է շտկել սխալները, որպեսզի դառնանք ավելի ուժեղ։ Ես երջանիկ եմ, որ օգնեցի թիմին, բայց զգում եմ նաեւ հիասթափություն»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը։
«Բարսելոնան» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալի» նկատմամբ ունենալով 1 միավորի առավելություն։